Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը նոր դռներ է բացել. Եվրանեսթի համանախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը նոր դռներ է բացել. Եվրանեսթի համանախագահ

Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանում վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված  խաղաղության համաձայնագիրը որակեց որպես պատմական ձեռքբերում։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պատմական համաձայնագիրը նոր դռներ է բացել։ Ես տեսնում եմ իրական ձգտում առաջ շարժվելու և բարգավաճելու։ Սա մեզ հույս է տալիս, որ կապերն ու գործընկերությունը կկառուցվեն վստահության վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

Լագոդինսկին նշեց, որ Եվրամիության դիրքորոշումը խաղաղության հարցում հստակ և միասնական է։

«Կարևոր չէ, թե որքան ապատեղեկատվություն է տարածվում մեր եվրոպական դիրքորոշման վերաբերյալ․ մենք միաձայն և հանձնառու կերպով աջակցում ենք խաղաղության այս գործընթացին»,– նշեց Եվրանեսթի համանախագահը։ 

Եվրանեսթի համանախագահն անդրադարձավ նաև Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքին Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին՝ շեշտելով, որ դա վկայում է այն մասին, որ Հայաստանը եվրոպական արժեքների և ժողովրդավարության ճանապարհով առաջ գնալու ուղին է ընտրել։ 

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Հայկական կողմից համաձայնագիրը նախաստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում