Տնտեսություն

Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումն աճել է ավելի քան 77 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումն աճել է ավելի քան 77 տոկոսով

2025 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումն աճել է ավելի քան 77 տոկոսով՝ կազմելով 71.4 միլիոն ամերիկյան դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել էր ընդամենը 40.4 միլիոն դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն աշխատանքային այցով Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում է։ 

«Այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումն աճել է ավելի քան 77 տոկոսով՝ կազմելով 71.4 միլիոն ամերիկյան դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել էր ընդամենը 40.4 միլիոն դոլար Ավելին՝ այս տարվա 8 ամիսներին արդեն իսկ ավելի շատ արտահանում ենք իրականացրել Գերմանիա, քան ամբողջ անցած տարվա ընթացքում։ Սա կարևոր է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման տեսանկյունից»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ 

Պապոյանը նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 29-ին հանդիպելու է ավելի քան 40 գերմանացի գործարարների հետ և նրանց է ներկայացնել Հայաստանի տնտեսության, ներդրումային միջավայրի հնարավորությունները։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարը նաև հանդիպելու է Գերմանիայի գյուղատնտեսության դաշնային նախարար Ալոիս Ռեյների հետ։ 

Հոկտեմբերի 30-ին Բեռլինում մեկնարկելու են Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նիստերը, որոնք հայկական կողմից նախագահելու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում