Լավրովը խոսել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ հայեցակարգն ընդունելու Պուտինի մտադրության մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած բանակցությունների ժամանակ հաստատել է իր պատրաստակամությունը կարգավորելու Ուկրաինայի հակամարտությունն այն հայեցակարգի հիման վրա, որն առաջարկել է Վաշինգտոնը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  Հունգարիայի «Ուլտրահանգ» YouTube ալիքին տված հարցազրույցում։

«Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Պուտինն ասել է, որ պատրաստ է համագործակցելու այն հայեցակարգի և շրջանակային մոտեցման հիման վրա, որը նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչը ներկայացրել է Մոսկվայում, և որը նրանք շարունակել են քննարկել Անքորիջում», - ասել է նախարարը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահը մանրամասնորեն կրկնել է այն հայեցակարգի յուրաքանչյուր տարրը, որը ներկայացրել է ԱՄՆ ղեկավարի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը: 

Դրանից հետո, Լավրովի խոսքով, նախագահը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ընդունելու նրանց հայեցակարգը և «առաջ շարժվելու գործնական առումով՝ առաջարկվածի հիման վրա»։ Նախարարը նշել է, որ առաջարկին ուղղակի արձագանք չի եղել։ «Կողմերը համաձայնել են ընդմիջում վերցնել՝ առաջարկները քննելու համար», - հայտարարել է Լավրովը:

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով