ԱՄՆ նախագահ Թրամփը մեկնել է Ճապոնիա

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին Մալայզիայից ուղևորվել է Ճապոնիա։ Մայրաքաղաք Տոկիոյում նա հանդիպելու է Ճապոնիայի կայսեր, ինչպես նաև նորընտիր վարչապետի հետ։ 

«Քիչ առաջ մեկնեցի Մալայզիայից՝ հիանալի ու շատ վառ այս երկրից։ Ստորագրեցի խոշոր առևտրային գործարքներ և հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրեր, իսկ, ամենակարևորը, երեկ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրեցի։ Ոչ պատերազմին։ Միլիոնավոր կյանքեր փրկվեցին։ Ինչ պատիվ է դա անելը։ Եվ հիմա՝ դեպի Ճապոնիա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Truth Social-ում գրել է Թրամփը։

Օրերս տեղի էր ունեցել Թրամփի և Ճապոնիայի նորընտիր ու առաջին կին վարչապետ Սանաե Տակաիչիի հեռախոսազրույցը, որի ժամանակ վերջինս ԱՄՆ նախագահին հայտնել էր, որ երկու երկրի միջև դաշինքի ամրապնդումն իր կառավարության «գլխավոր առաջնահերթությունն է»։ 

ԱՄՆ նախագահի ժամանման կապակցությամբ հազարավոր ոստիկաններ են կենտրոնացել մայրաքաղաք Տոկիոյում։ Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ դեսպանատան մոտ դանակով մարդ է ձերբակալվել։ Ակնկալվում է, որ Թրամփի այցի կապակցությամբ քաղաքում բողոքի ակցիա կիրականացվի։ 

Իր պաշտոնավարման մեկնարկից ի վեր ամենաերկարատև՝ ասիական այցը Թրամփը կեզրափակի Հարավային Կորեայում, որտեղ ակնկալվում է նրա հանդիպումը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։ 

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն