Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Կիմ Չեն Ընի հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել  ասիական երկրներ ուղևորության շրջանակներում հանդիպելու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «The Guardian»-ը, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։ 

Նշվում է, որ ԱՄՆ նախագահն արդեն սկսել է դեպի ասիական երկրներ իր շրջագայությունը։

Վաշինգտոնից մեկնելիս՝ Թրամփը հայտարարել է, որ Կորեական թերակղզում գտնվելու ընթացքում կցանկանար հանդիպել  Կիմ Չեն Ընի հետ։

«Ես կհամաձայնեի։ Եթե ցանկանում եք այդ տեղեկությունը տարածել՝ ես պատրաստ եմ։ Ես բացառիկ հարաբերություններ ունեի նրա հետ»,- ասել է Թրամփը՝ անդրադառնալով Հյուսիսային Կորեայի նախագահի հետ հանդիպման հավանականության հարցին։

Ըստ աղբյուրի՝ Թրամփը պլանավորում է հնգօրյա ուղևորություն դեպի Մալայզիա, Ճապոնիա և Հարավային Կորեա։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր։ 

 

 

Հայերեն English Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում