Թրամփը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Կիմ Չեն Ընի հետ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել ասիական երկրներ ուղևորության շրջանակներում հանդիպելու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «The Guardian»-ը, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահն արդեն սկսել է դեպի ասիական երկրներ իր շրջագայությունը։
Վաշինգտոնից մեկնելիս՝ Թրամփը հայտարարել է, որ Կորեական թերակղզում գտնվելու ընթացքում կցանկանար հանդիպել Կիմ Չեն Ընի հետ։
«Ես կհամաձայնեի։ Եթե ցանկանում եք այդ տեղեկությունը տարածել՝ ես պատրաստ եմ։ Ես բացառիկ հարաբերություններ ունեի նրա հետ»,- ասել է Թրամփը՝ անդրադառնալով Հյուսիսային Կորեայի նախագահի հետ հանդիպման հավանականության հարցին։
Ըստ աղբյուրի՝ Թրամփը պլանավորում է հնգօրյա ուղևորություն դեպի Մալայզիա, Ճապոնիա և Հարավային Կորեա։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր։