ՀՀ ԱԺ նախագահը քննարկում է ունեցել Ադրբեջանի գործընկերոջ հետ
1 րոպեի ընթերցում

Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Զրուցակիցներն ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը: