Ռուսաստանից կա դրական արձագանք. Պապոյանը՝ բեռնատարների վարորդների բարձրացրած խնդրի մասին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ առաջարկելով Հայաստանի քաղաքացիների համար չեղարկել կարգավորումը, որի համաձայն՝ առանց վիզայի ՌԴ մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները ՌԴ տարածքում 1 տարվա ընթացքում կկարողանան մնալ 90 օր։  

Նախկին կանոնակարգմամբ՝ այդ երկրների քաղաքացիները ՌԴ-ում մեկ տարվա ընթացքում կարող էին մնալ 180 օր։  

ՌԴ-ում հաստատված նոր կարգավորումը հայկական բեռնափոխադրող ընկերությունների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Բեռնատարների վարորդները մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ՀՀ կառավարությունից պահանջելով բանակցել ռուսական կողմի հետ և հասնել այդ կարգավորման չեղարկմանը։ Նրանք նշում են, որ այդ կարգավորումից մեծապես տուժելու են ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողները, քանի որ 1 տարվա ընթացքում 90 օր նրանք կարող են անցկացնել միայն ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում՝ առկա հերթերի և տարբեր այլ խնդիրների պատճառով։  

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտնեց, որ այդ հարցով արդեն իսկ դիմել են ՌԴ կառավարությանը՝ առաջարկելով Հայաստանի դեպքում 1 տարվա ընթացքում ՌԴ-ում մնալու ժամկետը կրկին դարձնել 180 օր։  

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և առաջարկել է, որպեսզի 90 օրը, որը սահմանված է իրենց ներքին օրենսդրությամբ, փոխարինվի 180 օրով։ Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք։ Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ, և իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական նախաձեռնություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ հարցն ընդգրկվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առաջիկա նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։ 

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները