Իրանի գերագույն առաջնորդն ակնարկել է, որ ԱՄՆ-ի հարվածներից երկրի միջուկային օբյեկտները չեն ոչնչացել

2 րոպեի ընթերցում

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հոկտեմբերի 20-ին ունեցած իր ելույթում ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ակնարկել է, որ երկրի միջուկային օբյեկտները չեն ոչնչացել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առանց Իրանի դեմ ամերիկացի զինվորականների իրականացրած գրոհի Թեհրանը կարող էր արդեն միջուկային զենք ունենալ։ 

«ԱՄՆ նախագահը հպարտանում է այն բանով, որ նրանք ռմբակոծել և ոչնչացրել են Իրանի միջուկային արդյունաբերությունը։ Դե ինչ, թող այդպես էլ մտածի», - ասել է Խամենեին, որի խոսքը հրապարակվել է Իրանի գերագույն առաջնորդի Telegram ալիքում։

Իսրայելը լույս հունիսի 13-ի գիշերը գործողություն սկսեց Իրանի դեմ՝ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Օդային ռմբակոծությունների ու հարձակումների թիրախը դարձել էին միջուկային օբյեկտները, բարձր հրամանատարական կազմը, ականավոր ֆիզիկոս-միջուկագետները, ավիաբազաները։ Իրանը հերքել է մեղադրանքները՝ Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելով։

Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի երեք գլխավոր միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի։ Այնուհետև ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան