Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 23-ամյա կնոջ դին. նշանակվել են փորձաքննություններ

1 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

«Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Հայերեն English