ԿԸՀ նիստում վիճակահանությամբ բաշխվել է Վաղարշապատի ընտրություններում մասնակից ուժերի հերթական համարները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում իրականացրել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև վիճակահանություն՝ ընտրական քվեաթերթիկում հերթական համարներ տրամադրելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վիճակահանությանը մասնակցելու հերթականությունը սահմանվել է կուսակցությունների և դաշինքների անվանումների այբբենական կարգով։

Ըստ վիճակահանության արդյունքների՝ Վաղարշապատի ավագանու ընտրություններում գրանցված քաղաքական ուժերը հանդես կգան հետևյալ համարների ներքո․
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք (կազմում՝ «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները)-1
«Համահայկական ճակատ» կուսակցություն-2
«Հանրապետություն» կուսակցություն-3
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-4
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-5
«Ժառանգություն» կուսակցություն-6
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7
«Հայրենիք» կուսակցություն-8

Նիստի ընթացքում կատարվել է նաև արտաքին գովազդային վահանակների բաշխման վիճակահանություն։ Ըստ ԿԸՀ-ի՝ հինգ քառակուսի մետրը գերազանցող երկու գովազդային վահանակների վրա քարոզչական պաստառներ փակցնելու իրավունք են ստացել «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը և «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը։

Բացի այդ, հանձնաժողովը փոփոխություն է կատարել ԿԸՀ-ի 2025 թվականի մարտի 27-ի թիվ 18-Ն որոշման մեջ, որը վերաբերում է նախընտրական հիմնադրամների մուծումների և ծախսերի հաշվառման կարգին, ինչպես նաև դրանց վերաբերյալ հայտարարագրերի ձևերին։

Ըստ որոշման՝ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ին և կավարտվի նոյեմբերի 14-ին՝ ժամը 24։00-ին։

Կուսակցությունների և դաշինքների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև հոկտեմբերի 30-ը։

Նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքները կուսակցությունները պետք է ներկայացնեն ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը հոկտեմբերի 25-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին