Տնտեսություն

«Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում ընթացքի մեջ են 200 միլիոն եվրոյի ծրագրեր

2 րոպեի ընթերցում

«Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա»  նախաձեռնության շրջանակներում ընթացքի մեջ են 200 միլիոն եվրոյի ծրագրեր

«Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա»  նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզում ընթացքի մեջ է ավելի քան 80 ծրագիր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ 

«Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության գլխավոր նպատակը Սյունիքի մարզի համար ծրագրեր իրականացնելն է կարևորագույն ուղղություններով, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները, սոցիալական ծառայությունները, փոքր և միջին բիզնեսը, փոքր ենթակառուցվածքային ծրագրերը։ Այս պահին 80-ից ավելի ծրագրեր ընթացքի մեջ են։ Դրանք համաձայնեցված, միասին քննարկված և թիրախային ծրագրեր են, որոնք ուղղված են Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելուն»,- ասել է մարզպետը։ 

Մարզպետը հավելել է, որ Սյունիքի մարզում «Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագրերն արդեն հասնում են 200 միլիոն եվրոյի։ «Մենք պետք է աշխատենք պահել ծրագրերի այս որակը, և կարծում եմ, որ շատ մոտ ապագայում մենք կունենանք շատ բարձր սանդղակ ու արդյունքներ»,- նշել է Ղուկասյանը։ 

Ավելի վաղ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Եվրամիության կողմից Հայաստանում արվող ներդրումների ծավալը վերջնարդյունքում հասնելու է 2.5 միլիարդ եվրոյի։ Դեսպանն այդ ներդրումների կարևոր մաս էր համարել «Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում