Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված վաշինգտոնյան քայլերին. Կլաուդիա Բուշ

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին։

Դեսպանը հիշեցրել է, որ Գերմանիայի կառավարությունը մեծ ներգրավվածություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ 

«Մենք հանդիպումներ ենք կազմակերպել Բեռլինում, աշխատանքներ ենք տարել և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունները երախտապարտ են եղել։ Հիմա պետք է դեպի ապագա նայել ու հասկանալ, թե հաջորդ քայլերը որոնք են։ Վաշինգտոնում ձեռնարկված քայլերում մենք աաջընթաց ենք տեսել։ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել այդ քայլերին։ Սա երկար ճանապարհ է, բայց մենք արդեն տեսել ենք, որ տևական ժամանակ խաղաղ է, չենք տեսել բախումներ, ինչը հույս է տալիս, որ կարող ենք շարունակել անցնել այդ ճանապարհով»,- ասել է դեսպանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել։ Մինչ հռչակագրի ստորագրումը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել էին խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև համատեղ նամակով դիմել էին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Նույն օրը Հայաստանը նաև համագործակցության երկկողմ հուշագրեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ։ 

Հայերեն العربية English ქართული Русский 中文

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել