Թրամփն ակնկալում է Պուտինի հետ հանդիպել երկու շաբաթվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ երկու շաբաթվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։ 

«Երկու շաբաթվա ընթացքում կամ մոտավորապես այդքան, բավական շուտ։ Մարկո Ռուբիոն կհանդիպի իր պաշտոնակցի՝ Լավրովի հետ։ Եվ նրանք բավական շուտ կհանդիպեն։ Նրանք շատ շուտով կնշանակեն իրենց հանդիպման օրն ու վայրը։ Գուցե, դա արդեն որոշված է։ Նրանք արդեն խոսել են», - նշել է Թրամփը։ 

Նա հավելել է, որ Պուտինի հետ հոկտեմբերի 16-ին կայացած հեռախոսազրույցը շատ արդյունավետ է եղել։ Թրամփը հիշեցրել է հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ իր հանդիպման մասին՝ նշելով, որ նրան կհայտնի Պուտինի հետ զրույցի մանրամասները։

Թրամփը նշել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը կկայանա Հունգարիայում։ 

ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կդառնա իր դադարեցրած 9-րդ պատերազմը։

Նա նաև նշել է, որ օգոստոսին Ալյասկայում Պուտինի հետ հանդիպումը նախապայմաններ է ստեղծել երկրորդ հանդիպման համար։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Հունգարիայում. ԱՄՆ նախագահը մանրամասներ է հայտնել հեռախոսազրույցից

Հայերեն Русский

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ