Տնտեսություն

Պապոյանն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են հայ-բրիտանական տնտեսական կապերի խորացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Պապոյանն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են հայ-բրիտանական տնտեսական կապերի խորացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են նախարությունից՝ Պապոյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման:

Գևորգ Պապոյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների գործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ ունենալով փոխվստահության և գործընկերային երկխոսության ամուր հիմք։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրիտանական տնտեսական կապերի խորացման հնարավորությունները, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը և նոր նախաձեռնությունների իրականացումը։ 

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային առաջնահերթություններին, այդ թվում՝ TRIPP ծրագրին, որը դիտարկվում է որպես ներդրումային հնարավորությունների ընդլայնման և համագործակցության ամրապնդման կարևոր հարթակ։

Դեսպան Քոուլին նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նոր մակարդակի բարձրացնելով տնտեսական և ներդրումային փոխգործակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում