Սպիտակ քաղաքում վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. 7 անձ ձերբակալվել է
1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հոկտեմբերի 14-ին ահազանգ է ստացել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կրակոցների մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ 7 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել Քննչական կոմիտե։
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։ Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի որդին է, իսկ վիճաբանությունն ու կրակոցները եղել են հենց պատգամավորի տան մոտ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։