Ռուսաստանը չի ցանկանում, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ միասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բայց նա պարզապես չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը», - լրագրողների հետ զրույցի տեսանյութն է տարածել Forbes Breaking News-ը։

Թրամփն այն կարծիքին է, որ ՌԴ-ն ցանկության դեպքում կարող է արագորեն վերջ դնել ճգնաժամին։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ոչ ոք չէր կարծում, թե Ուկրաինան կարող է Ռուսաստանի դեմ կռվել 4 տարի։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը շատ մեծ կորուստներ է կրում։

Նա նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոն է ժամանելու հոկտեմբերի 17-ին։ Թրամփն ասել է, որ Զելենսկին կխնդրի սպառազինության մատակարարումներ, այդ թվում՝ Tomahawk թևավոր հրթիռներ։ Նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն այդ հրթիռների խոշոր զինանոց ունի։

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում