Քաղաքականություն

Հայաստանը չի ընդունում Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախապայմանը. Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը չի ընդունում Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախապայմանը.  Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախապայմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Հարկ եմ համարում նշել, որ, ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա, այդպիսի հարց՝ որպես փոխհամաձայնեցված օրակարգի մաս, գոյություն չունի մեր քննարկումներում։ Հայաստանի Սահմանադրության փոփոխության և նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիք հարցն է: Հայաստանը երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխել իր Սահմանադրությունը: Ադրբեջանը շարունակում է այն պայման դիտարկել պայմանագրի ստորագրման համար, մենք այս նախապայմանը չենք ընդունում»,- ասաց Միրզոյանը: 

Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ սկսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում