Միրզոյանն ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը և դրական արդյունքի հույս ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: 

«Հաստատված խաղաղության պայմաններում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում մնում են հարցեր, որոնք լուծված չեն, առաջինը՝ Բաքվում պահվող պատանդառված անձանց ազատ արձակման հարցն է: Ամենօրյա աշխատանք է իրականացվում, որը ոչ միշտ է տեսանելի և արդյունավետ: Այս պահին ևս ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում լավ նորություններ կունենանք: Բառացիորեն երեկ Շարմ Էլ Շեյխում ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք նաև այս հարցը: Հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում»,- ասաց Միրզոյանը: 

Արտաքին գործերի նախարարը նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունն Ադրբեջանում՝ կարևոր է երրորդ երկրների մասնակցությունը հատկապես պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում:  

Հայերեն العربية English Español Русский 中文

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը