Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ գագաթնաժողովի մասնակիցներին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, այնուհետև երկրների ղեկավարներին ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների համատեղ տեսալուսանկարահանման արարողություն։

Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Գազայում պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիր, որը ստորագրել են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին։

Ստորագրման արարողությունից հետո ԱՄՆ և Եգիպտոսի նախագահները հանդես են եկել հայտարարություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում