Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել Իսրայելում կայացած հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է նվիրել խաղաղությունը խորհրդանշող աղավնու ոսկե արձանիկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն X-ում հրապարակել է Թրամփի հետ համատեղ լուսանկարներ:

Իսրայելը հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահին արժանացրել է  բարձրագույն քաղաքացիական պարգևի՝ Պատվո նախագահական  մեդալի: Հրեական պետության ղեկավարի գրասենյակում հայտարարել են, որ դրանով նշվել է ԱՄՆ ղեկավարի ավանդը Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ազատ արձակման գործում:

Իսրայել այցի ընթացքում Թրամփը ելույթ է ունեցել Քնեսեթում, որտեղ նրան դիմավորել են հոտնկայս ծափահարություններով։

Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի իրագործման շրջանակներում առավոտյան իսրայելցի ողջ մնացած 20 պատանդները վերադարձվել են Իսրայել, ինչի դիմաց գրեթե 2000 պաղեստինցի ազատ է արձակվել իսրայելական բանտերից։

Հայերեն English

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում