Նեթանյահուն Թրամփին աղավնու ոսկե արձանիկ է նվիրել Իսրայելում կայացած հանդիպմանը
1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է նվիրել խաղաղությունը խորհրդանշող աղավնու ոսկե արձանիկ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն X-ում հրապարակել է Թրամփի հետ համատեղ լուսանկարներ:
🇺🇸🇮🇱@realdonaldtrump pic.twitter.com/oMxEXevGVI
— Benjamin Netanyahu - בנימין נתניהו (@netanyahu) October 13, 2025
Իսրայելը հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահին արժանացրել է բարձրագույն քաղաքացիական պարգևի՝ Պատվո նախագահական մեդալի: Հրեական պետության ղեկավարի գրասենյակում հայտարարել են, որ դրանով նշվել է ԱՄՆ ղեկավարի ավանդը Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ազատ արձակման գործում:
Իսրայել այցի ընթացքում Թրամփը ելույթ է ունեցել Քնեսեթում, որտեղ նրան դիմավորել են հոտնկայս ծափահարություններով։
Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի իրագործման շրջանակներում առավոտյան իսրայելցի ողջ մնացած 20 պատանդները վերադարձվել են Իսրայել, ինչի դիմաց գրեթե 2000 պաղեստինցի ազատ է արձակվել իսրայելական բանտերից։