Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը զրուցել է արտերկրի գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը զրուցել է արտերկրի գործընկերների հետ

Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Եգիպտոսում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել տարբեր երկրների և կառույցների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Գործադիրի տարածած լուսանկարներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրուցակիցներն են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Շարմ Էլ Շեյխում տեղի էր ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ զրույցը, որին միացել էր նաև Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը:

Վարչապետը մեկօրյա աշխատանքային այցով Եգիպտոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով: Շարմ Էլ Շեյխ քաղաքում Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում