Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Շարմ Էլ Շեյխ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Շարմ Էլ Շեյխ

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ քաղաք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը սոցիալական կայքի իր էջում տեսանյութ է հրապարակել օդանավակայանում դիմավորման արարողությունից:

Վարչապետն աշխատանքային այցով Եգիպտոսում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով: Շարմ Էլ Շեյխ քաղաքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։ 

ՀՀ պատվիրակության կազմում է նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում