Եմենի հութիները հայտնել են, թե որ դեպքում կդադարեցնեն հարվածներ հասցնել Իսրայելին

1 րոպեի ընթերցում

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը կդադարեցնի Իսրայելի հրթիռակոծումն ու Կարմիր ծովում նրա հետ կապված նավերին հարվածները, եթե Իսրայելը հետևի Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին։

«Արմենպրես»- հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Անսար Ալլահ» քաղաքական բյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը։

«Մեր ռազմական գործողությունները կդադարեցվեն, եթե իսրայելական թշնամին հետևի համաձայնագրին, բայց մենք կշարունակենք հետևել դրա կատարմանը», - ասել է ալ-Ասադը՝ հավելելով, որ եթե Իսրայելը վերսկսի գործողությունները և շրջափակումը Գազայում, իրենք կշարունակեն  ռազմական գործողությունները ավելի ինտենսիվ տեմպերով, քան նախկինում՝ նրանց վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի  դադարեցնեն  ագրեսիան։

Հոկտեմբերի 10-ին, Գազայի հատվածում մարտերը դադարեցվել են։ Դրանից առաջ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելը համաձայնության են եկել իրականացնել հակամարտության դադարեցման ծրագրի առաջին փուլը։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով