Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Դալան Տեխնոպարկ»-ի շինարարական հրապարակ

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Դալան Տեխնոպարկ»-ի շինարարական հրապարակ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին այցելել է «Դալան Տեխնոպարկ»-ի շինարարական հրապարակ` խոշորագույն համալիրի կառուցապատման ընթացքին ծանոթանալու նպատակով։ Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ընդհանուր առմամբ, համալիրում բիզնես պարկի տարածքը կազմում է 154 հազար քմ, գրասենյակային տարածքը՝ 34.3 հազար քմ։ Արդեն իսկ իրականացվել է 80 մլն դոլարի ներդրում, ևս 80 մլն դոլար նախատեսվում է ներդնել համալիրը ավարտական տեսքի հասցնելու նպատակով։

««Դալան Տեխնոպարկ»-ը բիզնես էկոհամակարգ է, որն առաջարկում է իր տեսակի մեջ առաջին ժամանակակից աշխատանքային տարածքը տարածաշրջանում, որը նախատեսված է միջազգային LEED և BOMA ստանդարտներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Գևորգ Պապոյանը շրջել է համալիրի շինհրապարակում, հետևել ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին։

«Դալան Տեխնոպարկ»-ում ներկայացված են լինելու բիզնես լաունջներ, կոնֆերանս դահլիճներ, ընդհանուր աշխատանքային տարածքներ, հանգստի հանգույցներ, ռեստորաններ, միջոցառումների սրահներ, սրճարաններ և կանաչ տարածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում