Ադրբեջան

Իեն Բորջը Թրամփին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հիշատակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործում նրա դերը

1 րոպեի ընթերցում

Իեն Բորջը Թրամփին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հիշատակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործում նրա դերը

Մալթայի փոխվարչապետ և արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջը երկու շաբաթ առաջ Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտնել է նրան խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Facebook-ում գրառման մեջ Բորջը հիշեցրել է այս համատեքստում Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը: 

«Որպես 2024 թվականին ԵԱՀԿ-ն ղեկավարող անձ, ես շատերի հետ աշխատել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության շուրջ՝ հասնելու խաղաղության, որը վերջապես ձեռք բերվեց այս ամռանը Ամերիկայի նախագահի կողմից: Ես Ամերիկայի նախագահին հանձնեցի իմ անունից գրված նամակը, որտեղ նրան տեղեկացրել եմ, որ շատերի նման ես նրան առաջադրել եմ խաղաղության Նոբելյան մրցանակի», - գրել է Բորջը: 

Պաշտոնյան ԱՄՆ նախագահին նաև խրախուսել է շարունակել աշխատել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղությամբ: Նա նշել է, որ տեսնում է մեծ հանձնառություն, որը խաղաղությունն ավելի մոտ է դարձնում: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում