Կարկուտից տուժած հողօգտագործողները փոխհատուցում կստանան Կառավարությունից

3 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին կարկուտի հաճախականությունն ու ինտենսիվությունը զգալիորեն աճել են, ինչի հետևանքով գյուղատնտեսությանը հասցվել են մեծ վնասներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հոկտեմբերի 9-ի նիստում այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։ 

«2024 թվականին կարկտահարության հետևանքով վնասվել է շուրջ 13 հազար հա ցանքատարածք և այգետարածք, իսկ 2025-ին՝ ավելի քան 11.8 հազար հա ցանքատարածք»,- ասաց նա։  

Պապոյանը նշեց, որ գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիրը գործարկվել է 2020-ից, սակայն բարձր վնասաբերության պատճառով ապահովագրական ընկերությունները խուսափում են պայմանագրեր կնքել։  

«2025-ին կառավարությունը սուբսիդավորել է ապահովագրավճարի 70-80 տոկոսը և փոխհատուցել վնասաբերության 200 տոկոսը գերազանցող մասը, սակայն ապահովագրության ծավալները մնացել են շատ փոքր»,- ասաց Պապոյանը։ 

Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածքներն ու այգետարածքները 2024-25 թթ․ կարկուտից վնասվել են 40-100 տոկոսով։ 
Փոխհատուցման չափը հաշվարկվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա։ 

«Օրինակ՝ ծիրանի այգու 100% վնասի դեպքում՝ 31,840 դրամ, կարտոֆիլի դեպքում՝ 446,950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերի դեպքում՝ 130,900 դրամ, աշնանացան ցորենի դեպքում՝ 55,328 դրամ»,- նշեց նախարարը։ 

Պապոյանը նաև տեղեկացրեց, որ շահառուները մինչև 2025 թ․ հոկտեմբերի 31-ը դիմումներ կներկայացնեն համայնքներին, որոնք ամփոփված կուղարկվեն մարզային հանձնաժողովներին և ապա՝ Հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։ 

Պապոյանը հավելեց, որ Կենտրոնական բանկի համակարգմամբ տարբեր միջազգային կառույցների հետ քննարկվում են ապահովագրության համակարգի բարելավման տարբերակները։ 

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները