Կյանքից հեռացել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշակոթողի հեղինակ Ռաֆիկ Եղոյանը

2 րոպեի ընթերցում

Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը։

Այս մասին «Արմենպրես»-ին  հայտնեց Հայաստանի ճարտարապետների պալատը։

Ռաֆիկ Եղոյանը ծնվել է 1931 թվականի ապրիլի 2-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Նույն թվականից եղել է Հայպետնախագիծ ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի գլխավոր ճարտարապետը, 1990 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի «Գյումրի» արվեստանոցի գլխավոր ճարտարապետը, իսկ 1964-1977 թվականներին միաժամանակ՝ Գյումրու գլխավոր ճարտարապետը։

Ռաֆիկ Եղոյանի գլխավորությամբ մշակվել է Գյումրի քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը, հյուսիս-արևմտյան և հյուսիսային շրջանների կառուցապատման նախագծերը: Նրա նախագծերով կառուցվել են բնակելի, հասարակական, մշակութային շինություններ, բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում ՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը (քանդակագործ՝ Արա Սարգսյան):

Ռաֆիկ Եղոյանի նախագծերով Գյումրիում կառուցվել են՝ «1000-ամյա Անի» հուշակոթողը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգակատունը, «Կումայրի» զբոսաշրջիկների հանգրվանը, Երկաթուղային կայարանը, «Մայր Հայաստան» հուշակոթողը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, «Արտյոմ Պետրոսյանի» դիմաքանդակ-հուշարձանը իր անվան դպրոցի դիմաց, քանդակագործ` Արարատ Հովսեփյան, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը, ինչպես նաև բնակելի շենքեր, հուշարձաններ։

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանը մեծածավալ նախագծային կազմակերպչական աշխատանքներ է ծավալել Գյումրին վերականգնելու համար։ Եղոյանի նախագծերով կառուցվել են թիվ 5 և 8 դպրոցները, վերակառուցվել երկրաշարժից քանդված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որդու` Գարեգին Եղոյանի հետ։

Հայերեն Español

ՌԴ-ն բացառում է Եվրոպայի հետ անվտանգության ոլորտում պայմանագրերը նույնիսկ հարաբերությունների կարգավորման դեպքում

Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրային տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որ լավ որակի լինի. Ալեն Սիմոնյան

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան

Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն