Քաղաքականություն

Հայաստանն ու Ղազախստանը համաձայնել են շարունակել երկխոսությունը երկկողմ համագործակցությունն ամրապնդելու համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ղազախստանը համաձայնել են շարունակել երկխոսությունը երկկողմ համագործակցությունն ամրապնդելու համար

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Երևանի ու Աստանայի միջև երկկողմ քաղաքական խորհրդակցություններ, որոնք վարել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը և Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Երմուհամբեթ Կոնուսպաևը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ղազախստանի կառավարության կայքում տարածված հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ղազախա-հայաստանյան համագործակցության ներկայիս օրակարգը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների շրջանակներում, և համաձայնեցրել են առաջիկա երկկողմ միջոցառումների ժամանակացույցը։ 

«Բանակցություններից հետո կողմերը համաձայնության են եկել շարունակել երկխոսությունը իրենց արտաքին գործերի նախարարությունների միջև ղազախա-հայաստանյան համագործակցությունն ավելի ամրապնդելու համար»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում