Կընդլայնվեն կրթական հաստատություններին նվիրաբերությունների հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել նոր օրենքի նախագիծ, որի նպատակն է ապահովել կրթության, գիտության ոլորտներում ոչ պետական միջոցների հաշվին իրականացվող ներդրումների աճ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:  

«Հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի կարգավորումները թույլ են տալիս գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն–գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը նվազեցնել շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով: Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք այդ շեմը բարձրացնել 10 անգամ՝ դարձնելով 2.5 տոկոս»,-ասաց Պապոյանը: 

Նա օրինակ բերեց՝ բարձր տեխնոլոգիական որևէ ընկերություն գնում է գերթանկարժեք համակարգիչ, 1 տարի անց դա իր համար այնքան էլ հետաքրքիր չէ, սակայն օրինակ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար շատ լավ գործիք է: Եվ ընկերությունը ցանկանում է այն նվիրաբերել: 

«Նվիրաբերելու պարագայում հարկեր են առաջանում, միայն մի փոքր մասով հարկ չի առաջանում: Մենք առաջարկում ենք այդ շեմն էականորեն բարձրացնել, որ այդ ընկերությունները ոչ միայն այդ նվիրաբերություններն իրականացնեն, այլ նաև իրականացնելուց հետո իրենց համար հարկեր չառաջանան: Սա առաջին հերթին իրականացնում ենք մեր կրթական հաստատությունների համար»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց՝ այդ նվիրաբերությունները չեն վերաբերում ջարդված սեղան–աթոռներին: Վերաբերվում են այնպիսի գույքին, տեխնիկային, որոնք արժեք են ներկայացնում կրթության համար:

«Ակնկալում ենք, որ նախագծի ընդունման պարագայում բիզնեսի կողմից ավելի շատ միջոցներ կուղղվեն պետական բուհերի, միջին մասնագիտական և հանրակրթական հաստատությունների կարիքների բավարարմանը: Դա որոշակիորեն կբավարարի կրթական հաստատությունների դրամական պահանջները, մյուս կողմից կստեղծի կրթություն-բիզնես ամուր կապերի հիմք»,-նշեց նա:

Նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացվող նվիրատվությունների մասով: 

Հայերեն

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում