Հայտնի են Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու Թրամփի պլանի մանրամասները. Իսրայելն ընդունել է այն

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու պլան է ներկայացրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ Գազայի հատվածում պատերազմը շուտափույթ ավարտ կունենա և հայտարարել է, որ այդ հարցով համաձայնությունը ավելի քան մոտ է։  

Թրամփը նշել է, որ Իսրայելը ընդունել է իր առաջարկած խաղաղության պլանը։ Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ից դեռ համաձայնություն չեն ստացել և ասել է, որ ՀԱՄԱՍ-ից համաձայնություն չստանալու դեպքում Իսրայելը կունենա Վաշինգտոնի ամբողջական աջակցությունը՝ ՀԱՄԱՍ-ի դեմ գործողություններում։ 

Վաշինգտոնի առաջարկած պլանը ենթադրում է, որ Իսրայելի կողմից դրան հավանություն տալուց հետո 72 ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդները պետք է ազատ արձակվեն։ Իր հերթին Իսրայելն ազատ է արձակելու  հարյուրավոր պաղեստինցի պատանդներին և աստիճանաբար դուրս է բերելու իր զորքերը Գազայի հատվածից։ 

Պլանի համաձայն՝ Գազայի հատվածը դառնում է ապառազմականացված գոտի, իսկ ՀԱՄԱՍ-ը պետք է հրաժարվի պաղեստինյան այդ շրջանը որևէ ձև կառավարելու դերից, իսկ խմբավորման անդամները, որոնք վայր կդնեն զենքերը, կկարողանան հեռանալ արտերկիր։ 

Այս քայլերից հետո, համաձայն պլանի, Գազայի հատվածում կտեղակայվեն միջազգային ուժեր և կսկսվեն հումանիտար օգնության մասշտաբային մատակարարումներ։ Բացի այդ, կստեղծվի հատուկ տնտեսական գոտի։ Նշվում է նաև, որ Գազայի հատվածից մարդկանց բռնի տեղահանում չի իրականացվելու։ 

Գազայի հատվածը անցումային շրջանում կղեկավարվի տեխնոկրատների կոմիտեի կողմից՝ մինչև պաղեստինյան կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը։ Այդ կոմիտեն կձևավորվի պաղեստինցիների և փորձագետներից՝ ամբողջ աշխարհից։ Ի թիվս այլոց՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու ցանկություն ունի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։ Թրամփը հայտարարել է, որ հանձնաժողովը ինքն է ցանկանում գլխավորել։ 

Հայերեն English Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար