Երևան

Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս

Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավման շրջանակներում ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծվեց քաղաքապետարանի գործակարգավարական նիստում: 

«18 մետրանոց 250 նոր էլեկտրոավտոբուսների գնումը մեր շարժակազմի ամբողջական և վերջնական համալրման ռազմավարական ծրագրի վերջնական փուլն է: Դրանից հետո միայն թարմացման խնդիր կունենանք: 18 մետրանոց այս ավտոբուսներն են միայն, որ հիմա պակասում են։ Դրանք պետք է գան փոխարինելու HIGER մակնիշի ավտոբուսներին և «ԳԱԶԵԼ Սիթի» միկրոավտոբուսներին, որոնք պարբերաբար տեխնիկական խնդիրներ են ունենում»,-ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:  

Ավինյանն ընդգծեց՝ սրանով ոչ միայն լուծում են հանրային տրանսպորտի՝ շարժակազմի հարցը, այլ նաև որոշակիորեն լուծում են օդի աղտոտվածության խնդիր: 250 էլեկտրական ավտոբուսները 0 ազդեցություն են ունենալու օդի որակի վրա:

Քաղաքապետին զեկուցեցին, որ ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը կազմում է մոտ 98 մլրդ դրամ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ:  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում