Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքով կա ձերբակալված անձ․ փոխոստիկանապետ

2 րոպեի ընթերցում

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության դեպքով կա ձերբակալված անձ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 24news-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ գործը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարին արձանագրված միջադեպի շարունակությունն է։

«Քաղաքական որևէ էլեմենտ չկա դեպքի շրջանակներում։ Ընդհանուր դեպքը միջանձնային հարաբերությունների հետևանք է»,- ընդգծել է նա՝ հերքելով տարածված պնդումները, թե այն կարող է դիտվել որպես քաղաքական պատվեր։

Լրագրողների հարցին, թե ով է բերման ենթարկված անձը և ինչ քննչական գործողություններ են իրականացվում, Վարդանյանը պատասխանել է,  պաշտոնապես առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ ավելի մանրամասն դեպքի մասին։ 

«Քննչական գործողությունները շարունակվում են»,- հավելել է նա։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ նոր տեղեկություն չունեն հաղորդելու։ «Միջոցառումները շարունակվում են»,- ասաց նա՝ արձագանքելով մամուլում տարածված լուրերին։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նա փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը։ Վերջինս Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է։ 

Սեպտեմբերի 24-ին Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գնդակահարության հետևանքով վիրավորվել էր նաև Արթուր Գալստյանը։ 

 

 

Հայերեն English Русский

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ընկերության սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա