Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ԱՄՆ-ում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ԱՄՆ-ում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 

Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների հատվածում։

Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում