Podcast․Վարչական դատավարության հայցերի ավելի քան 50 տոկոսը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով

2 րոպեի ընթերցում

Վարչական դատավարության էլեկտրոնային նոր համակարգի գործարկումից մեկ ամիս անց հայցերի ավելի քան 50 տոկոսը ներկայացվել է թվային եղանակով։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ փոդքասթի ձևաչափով զրույցում նշեց Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

Նրա խոսքով՝ համակարգի մշակումը մեկնարկել է 2023 թվականի հունիսին և հանդիսանում է կառավարության 2022-2026թթ․ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մի մասը։ Այն ուղղված է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, գործընթացների թվայնացմանը և ավտոմատացմանը։

«Դատարանների ծանրաբեռնվածության վրա լուրջ ազդեցություն ունի գործերի հետ կապված ամենօրյա տեխնիկական աշխատանքը՝ թղթաբանություն, գործավարություն, ծանուցումներ, ակտերի պատրաստում։ Երբ այդ ամենը տեղափոխվում է թվային դաշտ և ավտոմատացվում է, աշխատանքի արդյունավետությունը մի քանի անգամ բարձրանում է։ Դատավորներն ու աշխատակազմը հնարավորություն են ստանում ավելի շատ ժամանակ հատկացնել բովանդակային գործերին, ինչը հանգեցնում է նիստերի ավելի արագ նշանակման ու ակտերի արագ տրամադրման»,-ասաց Դադունցը։

Ամփոփելով մեկ ամսվա արդյունքները՝ Տիգրան Դադունցը նշեց, որ այս պահին համակարգում գրանցված է ավելի քան 2000 հայցադիմում, որոնցից մոտ 1110-ը ներկայացվել են էլեկտրոնային եղանակով։

«Այսինքն՝ հայցերի ավելի քան 50 տոկոսը թվայնացված ձևաչափով է, ինչը շատ լավ ցուցանիշ է և համապատասխանում է մեր սպասումներին»,- ասաց նա։

Մանրամասները` Podcast-ում 

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին