Քաղաքականություն

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն պատրաստակամ են խորացնել համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն պատրաստակամ են խորացնել համագործակցությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակներում Հայաստան ժամանած՝ ՆԱՏՕ-ի գործողությունների հարցերով գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Բուրջու Սանի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունների ներկա օրակարգը և դրա զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում