Հայաստան

Տիգրան Ավինյանը Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է քաղաքապետ Կախա Կալաձեի հետ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը  Թբիլիսի կատարած  աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է  քաղաքապետ Կախա Կալաձեի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Թբիլիսի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է գործընկերոջ՝ քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավինյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում՝ նշելով, որ երկու ժողովուրդներին կապող դարավոր բարեկամությունն ու հարևանությունն այսօր վերածվել են նաև արդյունավետ համագործակցության երկու մայրաքաղաքների միջև։

«Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք այն ուղղությունները, որոնք կարող են դառնալ փոխշահավետ և արդյունավետ գործընկերության հիմք՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։

Այցի շրջանակում առանձնահատուկ իրադարձություն է նաև այն, որ այսօր Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում ելույթ կունենա «Երևան» երիտասարդական նվագախումբը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին»,- գրել է Երևանի քաղաքապետը:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում