Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես արժեքավոր գործընկերոջ. պետքարտուղար Ռուբիո

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով. «Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանին էներգետիկ անվտանգության բարձրացման, առևտրի ընդլայնման և սահմանների պաշտպանության ուժեղացման հարցում՝ միաժամանակ վերահաստատելով մեր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում ասվում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։

Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես մեր արժեքավոր գործընկերոջ, երբ մենք միասնաբար առաջ ենք մղում մեր ընդհանուր նպատակները՝ խաղաղության, բարեկեցության և կայունության ապահովման ուղղությամբ Հարավային Կովկասում։ Մեր կայուն և ամուր հարաբերությունները հիմնված են հզոր մշակութային կապերի, համատեղ սկզբունքների և տարածաշրջանային անվտանգությունն ու տնտեսական հնարավորությունները խթանելու փոխադարձ ձգտման վրա։

Նախագահ Թրամփի նշանակալի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ԱՄՆ-ի հայտարարած 145 միլիոն դոլարի աջակցությունը՝ ուղղված «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) ծրագրի իրագործմանը, ընդգծում են մեր երկրի անխախտ հանձնառությունը Հայաստանի նկատմամբ և միևնույն ժամանակ կարևորում են մեր համատեղ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային փոխկապվածության, տնտեսական ներդրումների և անվտանգության համագործակցության խթանմանը։ Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանին էներգետիկ անվտանգության բարձրացման, առևտրի ընդլայնման և սահմանների պաշտպանության ուժեղացման հարցում՝ միաժամանակ վերահաստատելով մեր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ռազմավարական գործընկերությունն ու նախագահ Թրամփի և Վարչապետ Փաշինյանի կողմից ստորագրված երկկողմ համաձայնագրերը հանդիսանում են մեր համագործակցության հիմնասյուները՝ ուղղված այս ընդհանուր նպատակների առաջխաղացմանը։

Քանի որ Հայաստանը շարունակում է կերտել իր ապագան՝ որպես խաղաղության և զարգացման խաչմերուկ, Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հավատարմությունը՝ ավելի փոխկապված, կայուն և բարեկեցիկ տարածաշրջան ունենալու տեսլականին»։

Հայերեն العربية Français Русский

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը