1 տարի 7 ամիս Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից արդեն 1 տարի 7 ամիս զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովում այս մասին ասաց կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նկատեց, որ կուսակցության 7–րդ համաժողովը տեղի է ունենում բոլորովին ուրիշ պայմաններում:

«ՀՀ–ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թևակոխել՝ այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Այդ խաղաղությունն իհարկե հաստատվել է օգոտոսոսի 8–ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրով: Բայց հարկ եմ համարում ընդգծել, որ օգոստոսի 8–ը մի երկար գործընթացի կուլմինացիան է, գագաթնակետը: Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել: Անկախացումից ի վեր մենք նման որևէ 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի: Սա է խաղաղությունը»,–ասաց Փաշինյանը:

Նա կարևորեց այնպես անել, որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ և վերաբերի ՀՀ բոլոր սահմաններին:

Վարչապետը հիշեցրեց՝ ՔՊ կուսակցության 6–րդ համաժողովին նախորդած ժամանակաշրջանում հաղորդել է՝ եթե իշխանությանը հաջողվի 2–3 տարի ապահովել պետության լինելիությունը, առաջիկա հարյուրամյակներում նույնպես պետության լինելիությունը կապահովեն: «Այդ հայտարարությունից 3 տարի անց ձեր առաջ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ ՀՀ–ում կառավարող կուսակցության համաժողովում մի իրավիճակում, երբ սահմանային հրաձգությունից 1 տարի 7 ամիս զինվոր չի զոհվել կամ վիրավորվել: Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը՝ նախաստորագրված»,–ասաց Փաշինյանը՝ շնորհավորելով ՀՀ ժողովրդին: 

 

Հայերեն English Русский

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները