Կալասը մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն ընդունել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որի նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, մինչև երկիրը դադարեցնի Ուկրաինայի դեմ պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ X-ում ներկայացնելով նոր փաթեթի վերաբերյալ մանրամասներ։ 

«Էներգակիրների վաճառքից ստացվող գումարը թույլ է տալիս Ռուսաստանին շարունակել պատերազմը։ Այնպես որ, մենք կթիրախավորենք այդ եկամուտները՝ 118 նոր նավեր դասակարգելով որպես ստվերային նավատորմ», - գրել է Կալասը։ 

Նա նաև հայտնել է, որ Եվրամիության նպատակն է արագացնել ռուսական հեղուկացված բնական գազից փուլային հրաժարումը մինչև 2027 թ. հունվարի 1-ը։

Կալասը նաև նշել է, որ պատժամիջոցների նոր փաթեթում առաջարկվում է գործողություններ ձեռնարկել երրորդ երկրներում ֆինանսական խուսանավման ռուսական սխեմաների դեմ։ Այս առնչությամբ կթիրախավորվի նաև ռուսական կրեդիտ քարտերի ՄԻՐ համակարգը։ 

«Մենք մեր արտահանման արգելքներին և Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի ու Հնդկաստանի կազմակերպությունների նկատմամբ արտահանման ավելի խիստ վերահսկողությանն ավելացնում ենք ավելի շատ քիմիական նյութեր, մետաղական բաղադրիչներ, աղեր և հանքաքարեր», - գրել է Կալասը։

Նա հավելել է, որ այսօրվա փաթեթով առաջարկվում է պատժամիջոցների ցանկում ավելացնել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցություն տրամադրող այնպիսի երրորդ երկրներ, ինչպիսին է Չինաստանը։ 

«Մենք նաև պատրաստվում ենք ավելի հեշտացնել ուկրաինացի երեխաների առևանգմանը և ինդոկտրինացիային մասնակցող անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը», - հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ 

Եվրոպա

Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

Հայերեն Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր