Հայաստանի գործողություններն առայժմ չեն հակասում ԵԱՏՄ-ում նրա պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Երևանի գործողություններն այսօրվա դրությամբ հակասության մեջ չեն մտնում ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորությունների հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Աղասանդյանի խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանի հայտարարություններն «ընդամենը քաղաքական հայտարարություններ են»:

Նա հիշեցրել է, որ ռուսաստանցի պաշտոնյաները, այդ թվում՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, բազմիցս հայտնել են, որ միաժամանակ երկու միավորումների անդամ լինելը հնարավոր չէ՝ ելնելով դրանց բնույթից: 

«Ներկայում Հայաստանի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ում նրա պարտավորություններին: Կշարունակենք հետևել գործնական քայլերին: Որևէ մեկը չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. դա անում են ԵԱՏՄ բոլոր անդամները։ Գլխավորն այն է, որ նման փոխգործակցությունը հակասության մեջ չմտնի Միության շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ։ Առայժմ նման բան չկա», - ասել է պաշտոնյան։ 

Աղասանդյանը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության բնույթը չի փոխվել և մնում է կառուցողական, «երկիրն ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ-ում և տեսնում է իր մասնակցության օգուտները»: Նա շեշտել է, որ 2015 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցության սկզբից ի վեր «Հայաստանի առևտուրը գործընկերների հետ կտրուկ աճել է»:

Մեկնաբանելով ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառության հետ կապված ակնկալվող փոփոխությունները, Աղասանդյանն ընդգծել է, որ վիճակագրությունն, «ընդհանուր առմամբ, դրական դինամիկա է ցուցադրում», և համագործակցությունը փոխշահավետ բնույթ է կրում բոլոր անդամ պետությունների համար։

Հայերեն العربية Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն