Իրավունք

Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ խախտվել է զոհվածների կյանքի իրավունքը. ՄԻԵԴ-ի վճիռը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ խախտվել է զոհվածների կյանքի իրավունքը. ՄԻԵԴ-ի վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Մարտի 1-ի զոհերին առնչվող՝ «Ֆարմանյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 18-ին հրապարակած վճռով՝ դատարանն արձանագրել է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունը խախտել է զոհվածների կյանքի իրավունքը։

ՄԻԵԴ վճռով արձանագրվել է, որ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս զոհերի դեպքում պետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։

Դատարանը նշել է նաև, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել ամբողջական քննություն զոհերի մահվան հանգամանքները ճշտելու համար, ինչի հետևանքով խախտվել է կոնվենցիայի նաև 38-րդ հոդվածը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զոհվածների հարազատներին վճարել 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, ևս 35 հազար եվրո՝ դիմումատուներին՝ դատական ծախսերի և այլ վճարների համար։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում