Նիկոլ Փաշինյան

Գործնականում ամենօրյա ռեժիմով աշխատում ենք գերիների վերադարձի հարցով. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Գործնականում ամենօրյա ռեժիմով աշխատում ենք գերիների վերադարձի հարցով. ՀՀ վարչապետ

Հայաստանի կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարող եմ ասել այն, ինչ ասել եմ նախկինում․ գործնականում ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք։ Եվ քանի դեռ արդյունք չկա, որը ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգայուն լինելու հանգամանքի բերումով»,- նշեց Փաշինյանը։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում