Քաղաքականություն

Հայաստան-Չինաստան հարաբերություններում ձևավորվել է շատ կոնկրետ գործընկերություն. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Չինաստան հարաբերություններում ձևավորվել է շատ կոնկրետ գործընկերություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց Չինաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝վարչապետը նշեց, որ այցի ամենակարևոր արդյունքն այն է, որ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին փաստաթուղթ․

«Ամենակարևոր արձանագրումը, որի մասին ես կարող եմ խոսել, Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն է։ Սա նշանակում է, որ մեր գործարար հատվածն ունի քաղաքական դրական ազդակ՝ համագործակցությունը խորացնելու համար տնտեսության և մյուս ոլորտներում, և պարզապես պետք է մեր գործընկերները այդ հնարավորություններից օգտվեն»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չնայած հեռավորությունից բխող տրանսպորտային սահմանափակումներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է այդ խնդիրներից շատերը լուծել։

«Հնարավորություն է ստեղծվում, որ Հայաստանում բեռնաթափված բեռները գնացքով հասցվեն Չինաստան։ Սա բոլորովին նոր տնտեսական իրավիճակ է, և մեր խնդիրներից մեկն այդ իրավիճակը արձանագրելն է»,-ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել է շատ կոնկրետ գործընկերություն, որը ներառում է նաև փոխադարձ ներդրումային հնարավորությունների զարգացում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում