Երևանը կունենա 45 նոր տրոլեյբուս. Կառավարությունն ընդունեց որոշումը

3 րոպեի ընթերցում

Երևանի տրանսպորտային շարժակազմը կհամալրվի 45 նոր «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուսներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության որոշման նախագիծը սեպտեմբերի 18-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարուց ավելի օգտագործվող 30 Դիաս տրոլեյբուսներին, առաջարկվում է 45 տրոլեյբուսի համար կանխավճար վճարել 30 տոկոս»,- նշեց Խուդաթյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ տրոլեյբուսների գնման մրցույթն արդեն կայացել է։

«Արդեն իսկ ունենք գնած 30 տրոլեյբուս: Կառավարության աջակցությամբ ևս  45 նոր տրոլեյբուսներով մենք ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը թարմացնում ենք։ Այսինքն՝ այլևս մենք չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ։ Մրցույթը կայացել է արդեն տևական ժամանակ, առանց ֆինանսական միջոցների էր հայտարարված։ Ֆինանսական միջոցների հատկացումից հետո մենք ակնկալում ենք, որ 2026թ. առաջին եռամսյակում բոլոր 45 տրոլեյբուսները կլինեն Երևանում և արդեն կլինեն նոր գծերի մեջ։ Եվ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն վարչապետ, որովհետև սա Ձեր նախաձեռնությունն է»,- ասաց Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այս մրցույթն իրականացվել է այն վերլուծության արդյունքում, որ տրոլեյբուսները՝ մասնավորապես, և էլեկտրատրանսպորտն՝ ընդհանրապես, կարող են Երևանի համար շատ արդյունավետ լինել։

«Մանավանդ հիմա, երբ որ մենք ֆոտովոլային կայանների շատ մեծ հզորություններ ենք գեներացրել, իսկ տրանսպորտն աշխատում է հիմնականում ցերեկային ժամերին, այդ տրամաբանության մեջ, իհարկե, տրոլեյբուսները շատ էֆեկտիվ տրանսպորտային միջոց են և նաև մենք քննարկել ենք, որ, թերևս, պետք է մտածել հետագայում նաև էլեկտրաավտոբուսների ձեռքբերման նպատակահարմարության շուրջ, և այս թեմայով, կարծես թե, կա ըմբռնում»,- նշեց վարչապետը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց՝ վերջին տարիների ընթացքում գնվել է 12 մետրանոց 87 ավտոբուս, 8,6 մետրանոց՝ 562 ավտոբուս և 30 տրոլեյբուս, որոնք, իրենց գծերից անջատ, կարողանում են ևս 60 կմ երևթեկել։

«Այս 45 գնումից հետո մեզ մնում է շարժակազմին վերաբերող երկու հիմնական գնում, դա 18 մետրանոց 249 ավտոբուսն են, որոնք գալու են փոխարինելու մեր հին «Հիգեր» ավտոբուսները, որոնք արդեն 15-16 տարեկան են, և նոր ցանցի վերլուծությամբ, մեզ ևս 26 հատ տրոլեյբուսներ են պետք գալու»,- ասաց Ավինյանը։

Տիգրան Ավինյանը հավելեց՝ նոր շարժակազմերը, որոնք պետք է ձեռք բերվեն, միայն էլեկտրական պետք է լինեն։

Հայերեն العربية English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն