ՀՀ ԱԺ փոխնախագահի հրավերով Չինաստանից պատվիրակություն է ժամանել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել Չինաստանի քաղաքական խորհրդատվական խորհրդի 14-րդ ազգային կոմիտեի նախագահի տեղակալ Սու Հույի գլխավորած պատվիրակությունը:
Սեպտեմբերի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին
դիմավորել է Հակոբ Արշակյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Վահագն
Խաչատուրյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ
Արշակյանի եւ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամների հետ: