Քաղաքականություն

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին խաղաղության համաձայնագրի հարցում միջնորդության համար

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին խաղաղության համաձայնագրի հարցում միջնորդության համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը միջնորդելու համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Թրամփի՝ Truth Social հարթակում կատարած գրառմանը: 

«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի հարցում միջնորդության համար, ինչը մինչ այդ ոչ ոքի չի հաջողվել։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ աշխատելու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և «Թրամփի ուղու» իրականացման ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը:

ԱՄՆ նախագահը գրառմամբ մեծ պատիվ էր համարել օգնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, միևնույն ժամանակ ընկերանալ երկու մեծ առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: 

«Սա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց ավելի կարևոր է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,–նշել էր Թրամփը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում