Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինել․ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում կարող են նորություններ լինել․ ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին ու ապաշրջափակման շուրջ ընթացող բանակցություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում Միրզոյանը կարևորեց Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես կարևորագույն իրադարձություններ։ Միրզոյանը նշեց, որ խաղաղության հաստատումը երկարատև գործընթաց է և պահանջում է խնամք, զգուշություն և հետևողականություն։

«Այսօր մենք Ադրբեջանի հետ աշխատում ենք ապաշրջափակման ուղղությամբ, սահմանազատման գործընթացում կարող է նորություններ լինեն»,– ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ քննարկումները շարունակվում են նաև ամերիկյան գործընկերների հետ, մասնավորապես՝ երկաթուղային և այլ ենթակառուցվածքային համատեղ նախագծերի շուրջ։

ԱԳ նախարարն ընդգծեց, որ առաջնային է մնում հումանիտար հարցերի լուծումը՝ գերիների և պատանդառված անձանց ազատ արձակումը, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը։

Նրա խոսքով՝ թեև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո էլ խնդիրները կշարունակեն մնալ, էսկալացիայի և թեժ հակամարտության ռիսկերը այս պահին նվազագույնի են հասցված։

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում