Տնտեսություն

Գեղամ Գևորգյանը Պեկինում մասնակցել է Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ միջազգային համաժողովին

2 րոպեի ընթերցում

Գեղամ Գևորգյանը Պեկինում մասնակցել է Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ միջազգային համաժողովին

Հայաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Պեկինում մասնակցել է Չինաստանի արդար մրցակցության քաղաքականության վերաբերյալ 11-րդ միջազգային համաժողովին։ ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառմանը Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով արդար մրցակցության ապահովման կարևորությունը, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մրցակցային քաղաքականության արդիականացման և արդյունավետության բարձրացման նպատակով։ 

«Միջազգային ինտեգրումը  հանձնաժողովի համար ռազմավարական ուղղություն է: Մենք հանձնառու ենք խորացնել համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր գիտելիքներով և սովորել ուրիշներից: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի մրցունակ, արդար և դիմացկուն շուկաներ, որոնք կբավարարեն այսօրվա և վաղվա պահանջներին։ Միասին մենք ոչ միայն պարզապես վերահսկում ենք, որպեսզի շուկայում կանոնները պահպանվեն, այլև ձևավորում ենք տնտեսության ապագան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է ՄՍՇՊՀ նախագահը։

Այցի շրջանակներում ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և ՉԺՀ Շուկաների կարգավորման պետական ադմինստրացիայի նախարար Լուո Վընի միջև տեղի է ունեցել ՀՀ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի և ՉԺՀ Շուկաների կարգավորման պետական մարմնի միջև մրցակցության օրենսդրության կիրարկման և մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրված օրինակների փոխանակում, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել օգոստոսի 31-ին Թիենծին քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում:

Կարդացեք հոդվածը` 中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում